Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը քննարկել են Կիևին զենք մատակարարելու հարցը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լըկորնյուն հայտնել է «X» հարթակի միջոցով:
Լըկորնյուի խոսքով՝ իրենց համապատասխանեցրել են օգնության նոր փաթեթների պատրաստման ժամանակացույցը: Խոսքը «Caesar» ինքնագնաց հրետանային, հակաօդային պաշտպանության համակարգերի և հեռահար «SCALP» հրթիռների մասին է: