Հայաստանում կարմրուկի 434 դեպք է գրանցվել. 7-ը հոսպիտալացված են
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 434 է, որից 262-ը՝ երեխա, 172-ը՝ մեծահասակ, հոսպիտալացված է 7 անձ: