Փաշինյանի իշխանությունը պետք է ժամ առաջ վերջ տա արցախցի քաղաքապետների դեմ սկսած քաղաքական հետապնդմանը․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․
«Արցախի Հանրապետության որոշ ղեկավարներ գտնվում են Բաքվի բանտում, իսկ համայնքների որոշ ղեկավարներ՝ Երևանի բանտում:
Փաշինյանի իշխանությունը պետք է ժամ առաջ վերջ տա արցախցի քաղաքապետների դեմ սկսած քաղաքական հետապնդմանը, որի փաստական ու իրավական հիմքերը լրիվ սին են:
Բռնապետ Ալիևի օրինակին հետևելու այլ դրվագներ գտեք, ամոթ է»: