Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ փուլ
Կարեն Խաչանովը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիտ Նակալին թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության (Roland Garros) առաջին շրջանի խաղում:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մրցումներն անցկացվում են Փարիզում։
Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:0, 7:6 հաշվով՝ հօգուտ մրցաշարի 18-րդ տեղում գտնվող Խաչանովի։