Ճապոնիայում հայտնում են Հյուսիսային Կորեայից հրթիռի հնարավոր արձակման մասին
Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել է Հյուսիսային Կորեայից հրթիռի հնարավոր արձակման մասին: Օկինավայի հարավային վարչական շրջանի բնակիչներին զգուշացվել է պատսպարվել շենքերի ներսում կամ ստորգետնյա տարածքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, առափնյա պահպանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայից արձակվել է օբյեկտ, որը կարող է բալիստիկ հրթիռ լինել: Նավերը պետք է վերահսկեն հետագա հաղորդումները և, եթե բեկորներ հայտնաբերվեն, խուսափեն մոտենալ դրանց և անհապաղ տեղեկացնեն առափնյա պահպանությանը համապատասխան տեղեկատվությունը»: