Տավուշի մարզպետարանում քննարկվել է հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված հարցեր։
Իրավիճակով պայմանավորված՝ ստեղծվել են մի քանի աշխատանքային խմբեր, որոնց հետ էլ քննարկվել են առաջիկա անելիքները, տրվել են նոր հանձնարարականներ:
Տավուշի մարզպետի աշխատակազմից հիշեցնում են, որ Դիլիջանի համայնքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով։
Հարցերի և ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ`
✅Տավուշի մարզպետի աշխատակազմ՝ 0263 4-00-45
✅Դիլիջանի համայնքապետարան՝ 060-70-01-06։