Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում ընդհատումներ չկան․ Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանի և Մոսկվայի միջև առևտրում խնդիրներ և ընդհատումներ չկան։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունն՝ ի պատասխան երկրների առևտրային հարաբերությունների մասին հարցի։
«Բացարձակապես ոչ մի ընդհատում չկա։ Վերին Լարսը լավ է աշխատում։ Առևտրի, տնտեսության մեջ ամեն ինչ լավ է»,- ասել է Օվերչուկը։