Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է World Challenge Cup մրցաշարի հաղթող
![](/timthumb.php?src=disc/27-05-24/f1349b9a35d9b360b08b3a1f2a445551.jpg&w=450)
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող:
Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.500 միավոր։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ: