Երեկ ամբողջությամբ ջրի տակ էր Ալավերդու մարզադաշտը, այս պահին ջուրը մարզադաշտից նահանջել է. Արեն Մկրտչյան
Ժամը 10:00-ի դրությամբ, համեմատած երեկվա այս ժամի, Դեբեդի մակարդակն առերևույթ որոշակի իջել է։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն օրվա ընթացքում թվեր կհրապարակի։
Երեկ ամբողջությամբ ջրի տակ էր Ալավերդու Մետալուրգ մարզադաշտը։ Այս պահին ջուրը մարզադաշտից նահանջել է։ Պատռված է նաև բետոնե պատվարը (երևում է տեսանյութում), որը կարգավորում-զսպում էր Դեբեդի հոսքն այս հատվածում։
Կղզյակը գետի առափնյա հատվածից տեղաշարժվել է` հայտնվելով կենտրոնական մասում»,- գրել է պատգամավորը։