Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից. ՀՀ-ում ԵՄ դեսպան
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն արձագանքել է տարերային աղետին, որ տեղի է ունեցել Տավուշի և Լոռու մարզերում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների պատճառով։
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից»
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ-ին իրենց աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Բելառուսը։