Վրաստանի վարչապետը նախագահին մեղադրել է դավաճանության մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրել է դավաճանության մեջ, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Ժողովրդի և նրանց ընտրված իշխանությունների միասնությունն ու խելամիտ քայլերն էին, որ մեզ հնարավորություն տվեցին վերջին երկու տարիների ընթացքում երկրում խաղաղություն պահպանել։ Խաղաղությանը չեն խանգարել անգամ սպառնալիքներն ու բազմաթիվ դավաճանությունները, այդ թվում՝ Վրաստանի նախագահի դավաճանությունը»,- ասել է նա։
Կոբախիձեի խոսքով՝ 1991 թվականին պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանը գնում է «Մովսեսի ճանապարհով», որը նրան կտանի դեպի Ավետյաց երկիր։