Վրաստանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Վրաստանի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են: Մոբիլիզացվել են փրկարարներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ոստիկանության ուղղաթիռ, հայտնում է ՆԳՆ-ն։
«Մառնեուլիի մունիցիպալիտետում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել բնակելի շենքեր և տարբեր շինություններ, այդ թվում՝ սննդի օբյեկտներ», - ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։
Ուղղաթիռի օգնությամբ Բոլնիսի մունիցիպալիտետի Կցիա գետի կղզում արգելափակված քաղաքացին փրկվել է։