Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է
Մի ամիս եղել ենք հանդիպումների և խպորհրդակցությունների մեջ, ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այս մասին իր ելույթում ասաց մտավորական Գուրգեն Մելիքյանը:
«Մեր շարժումը հողից է ծագել՝ Տավուշի հողից, որն այսօր վտանգված է, մենք դարձել ենք հողից ծնված այդ ծառի պտուղները: Մարդու կյանքը կապված է հողի հետ, իսկ ազգի կյանքը՝ հայրենի հողի հետ, մեր շարժումը նախաձեռնել է մի մարդ, ով այդ ամեն շատ լավ է զգացել է, նա 30 տարի ծառայել է այդ հողին, որ բնագավառ էլ մտել է, այնտեղ հողը ծաղիկ, պտուղ է տվել: Նա մարդ է, որի կայքը ծառայություն է: Այս մարդն իր գիտակցական կյանքի ամենասկզբից ընտրել է ծառայությունը՝ Աստծուն, իր երկրին, իր հողին, իր ժողովրդին»,-ասել է Մելիքյանը:
Նա նշել է, որ այսօր մեզ պետք է հնարավորություն, որ կարողանանք նորից կառուցել մեր երկիրը, շատ դժվար փուլ է մեզ սպասվում, բայց պետք է հաղթահարենք այդ դժվարությունը, հասկանանք, որ ով էլ հիմա ստանձնի պատասխանատվություն, սա լինելու է իր կյանքի ամենաբարդ ծառայությունը»,-ասել է նա: