Չենք բացառում. Դանիելյանը՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու հեռանկարի մասին
Չենք բացառում, որ իշխանությունները կարող է երկրում արտակարգ դրություն մտցնեն: Այս մասին MediaHub-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նման զարգացում չենք բացառում, քննարկումներ ունեցել ենք այս հարցի շուրջ: Տեսնենք»,- ասաց նա:
Նա ասաց, որ հետևում են զարգացումներին, իսկ այս պահին շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, պատրաստվում են Մատենադարանի մոտից երթի դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16.00-ին տեղի կունենա հանրահավաքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։