Ես վերահաստատել եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին․ Բորել
ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկման մասին՝ գրառում կատարելով X-ում:
«Արգասաբեր (մտքերի) փոխանակում Արարատ Միրզոյանի հետ՝ մեր ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի դիմադրողականությանը և ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգին աջակցության շուրջ: Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատել եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին: Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում», - գրել է Բորելը: