Վարչապետն աղետի գոտում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է աղետի գոտի, ինչի մասին հայտնել է թելեգրամյան ալիքում՝ կից տեսանյութ հրապարակելով:
«Հորդառատ անձրներից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
Առավոտյան աշխատավայրում լսել եմ հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել եմ աղետի գոտի։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ», - թելեգրամյան ալիքում գրել է Փաշինյանը: