Հանրային քննարկման է դրվել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը. ՆԳՆ
Կարևորելով գնումների գործընթացի թափանցիկ ապահովումը և հանրային կարծիքը՝ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ:
Հաղորդվում է, որ կարծիքները և առաջարկությունները կարող են ուղարկվել [email protected] էլեկտրոնային հասցեին։