Իշխանությունները պետք է հրաժարական տան, պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Մուրադ Փափազյան
Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։
ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Իշխանությունները պետք է հրաժարական տան, նոր ապահովության կապեր ստեղծվեն, որ արգելեն Թուրքիային և Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, ինչու չէ՝ արևմտյան երկրների հետ, բայց և վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․սա ռազմավարական առաջնահերթություն է։ Անկարելի է ճանապարհել Ռուսաստանն ու հակառուսական իշխանություն հաստատել Հայաստանում»,- ասաց Փափազյանը։
Նա նշեց՝ քարտեզին նայելն էլ բավական է`պատկերացում կազմելու համար, թե ինչքան կարևոր է Ռուսաստանի դերը։ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, և միակ գործընկերը Ռուսաստանն էր, որի հետ կար ստորագրված պայմանագիր։