Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում
Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։
Ասել է Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչներից մեկի հետ զրույցում, որի ընթացքում ներկայացրել է 1976 թվականի քարտեզն ու բացատրել, որ այդ հիմքով է արվում սահմանազատումը։
Կիրանցի բնակիչն ասել է, որ Փաշինյանը երդվել էր ԱԺ ամբիոնից։
«Սա իրավական հիմնավորված քարտեզն է, որով գծվել է Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Հայաստանի սահմանը»,- նշել է Փաշինյանը։
Կիրանցի բնակիչը հակադարձել է, որ եթե չի զիջվել, ապա ինչու՞ են մարդկանց փոխհատուցում տալից։
«Փոխհատուցում տալիս ենք, քանի որ մարդը մեղք չունի։ Եթե պարզվի, որ կա մեղք, ուրեմն պաշտոնյան է մեղավոր, որ մարդուն դրել է այդ վիճակի մեջ»,- ասել է Փաշինյանը։