Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են. Գեղամ Ստեփանյան
Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:
Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել:
Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,- գրել է նա: