Պետք է գնալ խաղաղ հանրահավաքին. մի՛ թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում. Էլինար Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու մի կողմից՝ ստի և կեղծիքի, խաղաղության անվան տակ պատերազմների և զիջումների, մյուս կողմից՝ ճշմարտության, պատվի, արժանապատիվ խաղաղության և հայրենիքի միջև:
Վաղը բոլորիս՝ հասարակ, սովորական մարդկանց, հնարավորություն է տրվելու գնալ սովորական և նվիրական երազանքների հետևից: Գնալ ինքնության, ազգայինի, հավատի, ազնվության, պատվի, արժանապատվության, համերաշխության, արդարության հետևից:
Դրա համար պետք է գնալ խաղաղ հանրահավաքին: Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում»։