Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում մայիսի 24-ին ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Այս մասին հայտնել են Ոստիկանությունից։
Նշվում է, որ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։