Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին
Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», - գրել է նա: Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին էլ բնակարանում խուզարկությունից հետո ձերբակալվել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Նախօրեին, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։