Միշուստինը խոսել է ԱՊՀ տրանսպորտային միջանցքներից
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունված տրանսպորտային միջանցքների զարգացման գործողությունների ծրագիրը մինչև 2030 թվականը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը և արագացնել բեռների առաքումը. հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Այսօր ընդունվել է տրանսպորտային ոլորտում գործողությունների ծրագիր։ Մենք շատ ակտիվորեն զբաղվում ենք ենթակառուցվածքների արդիականացմամբ, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմամբ և հուսով ենք, որ դա լրացուցիչ հնարավորություններ կբացի մեր գործարարների համար, ու, ինչը շատ կարևոր է, կարագացնի բեռների առաքումը, կօգնի մեծացնել ընդհանուր ապրանքաշրջանառությունը», - ասել է Միշուստինը լրագրողներին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո։
Նա հավելել է, որ առաջարկվող միջոցառումները թույլ կտան «ընդհանուր առմամբ բացահայտել մեր համագործակցության հզոր տարանցիկ ներուժը»: