Տավուշում բարձրացվեց թշնամու դրոշը
Պատմաբան, վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը գրել է. «Թշնամի ասկյարը բարձրացրեց իր քըրչը Տավուշում»:
Հիշցնենք. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտնել էր, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի տարածքները (6,5 կմ քառակուսի) «վերադարձվել են» Ադրբեջանին։ Մուստաֆաևը նաև ասել էր, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։
Նշենք, որ այս պահին ադրբեջանական դրոշ է բարձրացված նաև ՀՀ Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում: