ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է․ ԱԳՆ
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Ռուսական կողմի որոշումն է, մեկնաբանություն չունենք», -հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա:
Այս մասին հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։