Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
![](/timthumb.php?src=disc/24-05-24/b3666f3b33d6626cb6099c7eeb7c1ba3.jpg&w=450)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել են 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի քննարկումները:
Ներկայացվել են մանրամասներ ՀՀ Կառավարության ծրագրի առանցքային ուղղություններով 2025-2027 թվականների ծախսերի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերին և ընդհանուր հարկաբյուջետային շրջանակին:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ վերոնշյալ թեմաների շուրջ:
Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ: