Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Ասկերանի նախկին Հայկ Շամիրյանը ձերբակալվել է երեկ՝ իր իսկ բնակարանից։ Շամիրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթի կեղծման հատկանիշներով։