Ժամը 11.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 12 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։