Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել, այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը՝ ներկայացնելով հետաքննության նախնական արդյունքները։
Մասնավորապես, հետաքննությունը ցույց է տվել, որ ուղղաթիռը բարձրություն հավաքելիս բախվել է լեռանը և հրդեհվել։ Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ։
Նշվում է, որ նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր և ձգձգվել են մառախուղի, ցուրտ և դժվարանցանելի տեղանքի պատճառով։ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի՝ վթարի վայրը հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը։