Րոպեներ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Րոպեներ առաջ, խուզարկությունից հետո, իր բնակարանից ձերբակալվեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանի կարծիքով այս ամենն իրականացվում է քաղաքական պատճառներով։
«Բագրատ Սրբազանի հետ ով որ շփվում է կամ աշխատանքից են հեռացնում, կամ այլ ռեպրեսիաներ են օգտագործում», - ասել է Մելիքյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Շամիրյանը կմնա դատարանում առաջիկա 24 ժամը, որի ընթացքում դատարանը կհրապարակի որոշում։