Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները, ինչպես նաև հարևան Իրանի երկրների մի շարք պաշտոնատար անձինք ժամանել են Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաք՝ ներկա գտնվելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությանը, հայտնում է IRNA գործակալությունը:
Բացի գլխավոր հյուպատոսներից և Մաշհադում տեղակայված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներից, Ռայիսիի հայրենի քաղաքում հուղարկավորությանը մասնակցում են Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք։
Ավիավթարից զոհված Իրանի նախագահի մարմինը հայրենի Մաշհադ է տեղափոխվել մայիսի 23-ին․ նրան հողին կհանձնեն Իմամ Ռեզայի դամբարանում։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։
Մայիսի 22-ին Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Թեհրանում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։