Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին ձերբակալել են կաշառակերության գործով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են 235-րդ կայազորային զինվորական դատարանից:
«Դատարանը բավարարել է Վադիմ Շամարինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը», - ասել է գործակալության զրուցակիցը։ Գեներալին կասկածում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։