Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ապրիլին կազմել է 747 419
Հարկ վճարողների կողմից 2024 թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 37 269-ով կամ 5.2%-ով:
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։