Գալշոյան փողոցի առանձին հատվածներ շուրջ մեկ ամիս գիշերային ժամերին փակ են լինելու
![](/timthumb.php?src=disc/23-05-24/9567e898ccfa020bd29b60f9a1d3bdeb.jpg&w=450)
Մայիսի 23-ից հունիսի 20-ը Գալշոյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի առանձին հատվածներ մայիսի 23-ից հունիսի 20-ը, ժամը 21:00-07:00-ն փակ են լինելու: Գործընթացի արդյունավետության ապահովման համար վարորդներին հորդորում ենք տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել Գալշոյան փողոցի երթևեկելի մասում: Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն»,- հայտնում են քաղաքապետարանից: