Պարեկները 30-ամյա վարորդի մոտ թմրանյութ են հայտնաբերել
Մայիսի 14-ին ծառայություն իրականացնելիս Արագածոտնի պարեկները նկատել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք: Ժամը 22.15-ին Կարբի գյուղում մեքենան կանգնեցվում է: Արտաշավան գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և, մեքենայով հանդերձ, տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թղթե փաթեթում կային ապակե կաթուցիչ և կանեփանման զանգված, իսկ ծխախոտի տուփի մեջ` նույն զանգվածով լցված տարբեր քաշերի փաթեթներ: Տուփի մեջ կային նաև կանեփի սերմերով փաթեթներ ու մոխրացած հետքերով ծխամորճ:
Ըստ 30-ամյա վարորդի` հայտնաբերված թմրանյութն իրենն է, պատրաստել է Արտաշավան գյուղի մոտ վայրի աճած կանեփի թփերից` անձնական օգտագործման համար:
Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: