Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
![](/timthumb.php?src=disc/22-05-24/42b22126717e2412b1954697c0e6b328.jpg&w=450)
Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանը տեղեկացրել է նաև, որր Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննի Դավիթ Արղամանյանը: Պաշտպանական կողմը պատրաստում է վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։
«Սա արվել է բացառապես հանրահավաքները ճնշելու նկատառումով»,- այս առնչությամբ ընդգծել է պաշտպանական կողմը։