Ադրբեջանցիներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերի ապամոնտաժումը։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության ու զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
«Տարածված տեսագրություններից երևում է, որ մայիսի սկզբին քանդվել է բնակելի շենքերի մի ամբողջ թաղամաս և քաղաքային ավտոկայանը»,- գրել է նա։