Շուռնուխում առաջիկա օրերին տեղի կունենա բնակարանների բաշխման գործընթաց
Խնդիրներ այլևս չկան: Շինարարությունն ավարտված է ապրիլին, հանձնաժողովն ընդունել է շինարարության ավարտական ակտերը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը:
«Մայիսի 17-ին՝ օրեր առաջ, Պետական գույքի կառավարման կոմիտեն Կադաստրի կոմիտեի հետ աշխատելու արդյունքում արդեն ունի այդ գույքերի վկայականները, և առաջիկա օրերին կկազմակերպվի վիճակահանություն կամ բնակարանների բաշխման գործընթաց, որով էլ մեր հարգելի քաղաքացիներից յուրաքանչյուրը կունենա իր բնակարանը»,- ասաց նա:
Սանոսյանը նաև ընդգծեց, որ խնդիրը միայն 13 տուն կառուցելը չէր: Շինարարության ընթացքում խմելու ջրի, էլեկտրաէներգիայի և այլ խնդիրներ էին առաջացել, որոնք արդեն լուծվել են: