Դոհայում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը
Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո որտեղ գտնվում են:
Ելույթի ընթացքում Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան: