Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցու մասին հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին երեկվա հայտարարությանը:
«Սիմոնյանը երեկ ասել էր, որ «եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, Եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում»։
Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։ Ինչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արևմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են», - գրել է Զախարովան: