Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի. Բագրատ սրբազան
Մեր վերլուծությունները եղել են բարոյագիտական լույսի ներքո, արդյո՞ք տնտեսությունը պետք է լինի գերնպատակ, պաշտամունք թե՞ ոչ։ Առանց բարոյագիտական հիմք որևէ հարց թերարժեք կլինի։ Այս մասին տնտեսագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Տնտեսությունը պետք է ծառայի, ոչ թե ծառայեցնի, այն չպետք է ծառայի իշխանության ձեռքբերմանը»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ տնտեսությունը, միջոցները լայն իմաստով համարվում են բարիք, խնդիրը նրանց սխալ կիրառման, գործածման մեջ է։