Վրաերթի ենթարկված 26-ամյա աղջիկը մահացել է
Մայիսի 20-ին` ժամը 9-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա Էլեն Ս.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: