Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: