Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որում Ռուսաստանը համարվում է Եվրոպայի համար գլխավոր սպառնալիք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Այս բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարությունը։
«Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ Ռուսաստանին հռչակելով եվրոպական խաղաղության և կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքը»,- նշվում է հրատարակության մեջ։
Համաձայնագրի տեքստը, ըստ կառավարության, ամրագրում է միասին աշխատելու կարևորությունը՝ Ռուսաստանին օգուտներից զրկելու համար, ինչպես նաև համատեղ հակազդելու չարամիտ կիբեր գործունեությանը և Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին։
Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին հայտարարել էր, որ Ռուսաստանը վտանգ կներկայացնի ՆԱՏՕ-ի համար նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։