Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը կհուղարկավորվի մայիսի 23-ին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին, ով մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորվի մայիսի 23-ին Թեհրանում։
Այս մասին հայտնում է IRNA-ն։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ԱԳՆ շենքի դիմացի հրապարակում։
Աբդոլլահիանին կհուղարկավորեն Թեհրանում, Շահ Աբդուլ Ազիմ մզկիթում։