Ստամոքսի շունտավորում․ ինչպես է կատարվում
Մինի շունտավորումը համեմատաբար ավելի նոր և ժամանակակից բարիատրիկ վիրահատություն է։ Այս վիրահատությունը իր մեջ համակցում է ստամոքսի երկայնակի մասնահատման և ստամոքսի դասական շունտավորաման առավելությունները։
Վիրահատությունն ունի ազդեցության երկու մեխանիզմ՝
ծավալային առումով սահմանափակող,
հիպաբսորբցիոն՝ ընդունված արդեն իսկ ոչ մեծ ծավալի սննդի մարսումը և ներծծումը սահմանափակող բաղադրիչներ։
Վիրահատության միջոցով մի կողմից ձևավորվում է նեղ, երկար, խողովակաձև մինիստամոքս ինչը անջատվում է հիմնական ստամոքսից առանց այն հեռացնելու, իսկ մյուս կողմից մարսողությունից անջատվում, շունտավորվում է հիմնական ստամոքսը, տասներկումատնյա աղին և աղիճ աղու սկզբնահատվածը՝ 180-300 սմ, որտեղ շատ ակտիվ ներծծվում են ածխաջրերը և ճարպերը։
Վիրահատության ընթացքի մասին
Վիրահատությունը կատարվոում է լապարասկոպիկ եղանակով,
անզգայացման տեսակը՝ ընդհանուր անզգայացում
տևողությունը՝ 1-2,5 ժամ,
հիվանդանոցում անցկացվող ժամանակահատվածը` միջինը 2-3 օր,
հետվիրահատական հանգստի ժամանակահատվածը, սովորաբար, 2 շաբաթ,
սպասվող զանգվածի կորուստը` 18-24 ամիսների ընթացքում մոտ 80 % ավելորդ զանգվածից։
Առավելությունները
Հնարավորություն է տալիս կորցնել նույնքան և անգամ ավելի շատ քաշ, որքան դասական շունտավորման ժամանակ։
Ապահովում է առավել արտահայտված մետաբոլիկ ազդեցություն և դիաբետի կարգավորում դեպքերի գերակշիռ մեծամասնությունում։
Ունի բարդությունների ցածր ռիսկ։
Կորցրած զանգվածի վերադարձի հավանականությունը մինիմալ է։
Հնարավոր է վիտամինների և միկրոէլեմենտների անբավարար յուրացում (D, B12, Fe, Ca և այլն), կարող է առաջացնել դեմպինգ սինդրոմ և պահանջում է վիտամինների և միկրոէլեմենտների ամենօրյա ընդունում։
Դարձելիությունը՝ դարձելի է։
Ի տարբերություն ստամոքսի երկայնակի մասնահատման, ստամոքսից որևէ հատված չի հեռացվում և անհրաժեշտության դեպքում կարող է կրկին վերականգնվել ստամոքսաղիքային տրակտի ամբողջականությունը, փոխանցում է Aysor.am-ը։