Ռաիսիի մահը մեծ կորուստ է, նա իր խոսքի տեր մարդ էր. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ կորուստ է անվանել իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի մահը, ով շատ վստահելի գործընկեր էր և իր խոսքի տեր մարդ։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, նախագահ Ռաիսիի մահը մեծ կորուստ է, առաջին հերթին, իհարկե, Իրանի, Իրանի ժողովրդի համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ով Իրան է մեկնում Ռաիսիի թաղման արարողությանը մասնակցելու համար։
Պուտինը խնդրել է նրան փոխանցել «անկեղծ ցավակցական խոսքեր այս ողբերգության կապակցությամբ»։
«Իսկապես, նա շատ վստահելի գործընկեր էր, շիտակ, ինքնավստահ, ազգային շահերով առաջնորդվող անձնավորություն։
Իհարկե, նա իր խոսքի տեր մարդ էր, և նրա հետ աշխատելը հաճելի էր՝ նկատի ունենալով, որ եթե ինչ-որ բան պայմանավորվեինք, միշտ կարող էինք վստահ լինել, որ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։