Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվել։
«Իմ`որպես նախագահի, 5 տարին դեռ չի ավարտվել: Ռազմական դրության պատճառով դրանք շարունակվում են»,- ասել է Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ 2019 թվականին հինգ տարի ժամկետով ընտրված Զելենսկու նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվել է մայիսի 21-ի գիշերը։
Սակայն պատերազմական պայմաններում Կիևը հրաժարվեց նախագահական ընտրություններից: