Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Արման Բոշյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։